Օրենբուրգի մոտ դպրոցականներով ավտոբուսը ճակատային մասով բախվել է բեռնատարին, տուժածների թիվը ճշտվում է:
Ավտոբուսը 5-րդ դասարանցիների ֆուտբոլային թիմի անդամներին Յասնոյե գյուղից տեղափոխում էր Օրսկ՝ մրցումների:
Ավտոբուսի սրահում եղել է 14 երեխա եւ 2 մեծահասակ: ԶԻԼ մակինիշի բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ ճակատային մասով բախվել ավտոբուսին, հաղորդում է LifeNews-ը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայությունները, փրկարարներն ու հրշեջները:




























