2021 թվականին Հայաստանում արձանագրվել է արտակարգ պատահարների թվի նվազում, որը հիմնականում պայմանավորված է հրդեհների թվի կրճատմամբ: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը:
Այսպես, եթե 2011 թվականին արձանագրվել է 11 087 արտակարգ պատահար, ապա 2012-ին այդ թիվը կազմել է 10 566, սակայն դա ավելին է, քան 2010 թվականի ցուցանիշը (9816): Տարբեր արտակարգ պատահարների արդյունքում 2012-ին զոհվել է 564 մարդ (վիրավորվել է 8116): 2011-ին զոհվել է 522 մարդ (վիրավորվել՝ 7451-ը), իսկ 2010-ին՝ 467 մարդ (վիրավոր՝ 5768):
2012 թվականին արձանագրվել է տեխնիկական բնույթի 6035 արտակարգ պատահար (2011-ին՝ 6761, 2010-ին՝ 6439), 400 տարերային աղետ (2011-ին՝ 440, 2010-ին՝ 362), սոցիալ-կենցաղային բնույթի 4131 պատահար (2011-ին՝ 3886, 2010-ին՝ 3015):
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2012-ին ամենաքիչ թվով հրդեհներն են գրանցվել:




























