«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 14-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 414.72 դրամ; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.07%-ով կամ 0.28 կետով: Չի բացառվում, որ դոլարի վերելքը կասեցրել են ՀՀ կենտրոնական բանկի արտարժութային ինտերվենցիաները: Հատկանշական է, որ բորսայական նստաշրջանի վերջում դոլարն առաջարկվել է նույնիսկ ավելի էժան՝ 414.5 դրամով: Սա նախանշան է այն բանի, որ վաղը դոլարը կշարունակի թուլանալ:

Բորսայում այսօր վաճառվել է 6.63 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում եւ վաճառվում է 413-416 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ, քանի որ Իտալիայի կառավարության պարտատոմսերն իրացվում են շատ բարձր եկամտաբերությամբ; Մեկ եվրոն սակարկվում է 1.2952 դոլար փոխարժեքին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,7769 ռուբլի: