Հարցմանը մասնակցած 1066 երեւանցիների 60%-ը Երեւանի քաղաքապետի պաշտոնում ցանկանում են տեսնել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հարցումն անցկացրել է «Gallup International Association»-ի երեւանյան գրասենյակը: Ընդ որում՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքապետի պաշտոնքում տեսնում է պատասխանողների միայն 1 տոկոսը:
Տարոն Մարգարյանին հաջորդում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (17%), որը, սակայն, Երեւանի ավագանու ցուցակում առաջադրվելու իրավունք չունի՝ մայրաքաղաքային գրանցում չունենալու պատճառով: Հաջորդում են Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը (3%), ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը (2%): Պատասխանողների մեկական տոկոսը Րաֆֆի Հովհաննիսյանից բացի, նախընտրում են «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ Հայաստանի ՄԱԿ կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանին:
6% -ը դժվարացել է պատասխանել, 4%-ը հարմար թեկնածու չի տեսնում, իսկ 5%-ն այլ նախընտրելի թեկնածուների է անվանել:



























