Հայաստանի կառավարությունն այսօր՝ մարտի 14-ին, հաստատել է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի կիրառման կարգը, ազգային նշանի նմուշը:
Դրանք կկիրառվեն ժամանակավորապես՝ մինչեւ ՀՀ օրենսդրության ամբողջական եւ լիակատար համապատասխանեցումը Եվրամիության օրենսդրությանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց փաստաթուղթը քննարկել նաեւ մասնավոր հատվածի հետ, սահմանել որոշման կիրառման ողջամիտ ժամկետ, որպեսզի ազգային նշանի ներմուծումն անակնկալի չբերի շահառուներին:
Ազգային նշանը բաղկացած է 3 տառերից՝ ՀՏԿ, եւ վերցված է օվալաձեւ շրջանակի մեջ: «ՀՏԿ» նշանակում է՝ «Հայաստանի տեխնիկական կանոնակարգ»:
Եվրամիության դիրեկտիվներն ամբողջությամբ իրականացնելու դեպքում մեր արտադրողներն իրավունքն կստանան կիրառելու Եվրամիությունում ընդունված CE մակնշումը:




























