Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանն այսօր` մարտի 14-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել, հաղորդում է «Փաստինֆոն»:
50-ամյա Տիգրան Սահակյանը դատական համակարգում է աշխատում 1996 թվականից։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Խորհրդային տարածքի Ժողդատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավոր։
2000 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
Տ.Սահակյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է։



























