Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդերեւութաբաններն ամենուրեք կանխատեսում են քամու ուժգնացում մինչեւ 20-33 մ/վրկ, ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով,  Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ` քամու ուժգնացմամբ մինչեւ 18-23 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, ցերեկը`+21+23 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` 0-5, ցերեկը` +9+14,

Կոտայքում` գիշերը` 0-5, ցերեկը` +9+14,

Գեղարքունիքում` գիշերը` 0-5, ցերեկը` +9+14,

Լոռիում` գիշերը` -1+2, ցերեկը` +15+19,

Տավուշում` գիշերը` +2+7, ցերեկը` +19+24, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +9+14, 

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +3+7, ցերեկը` +18+22, 

Արարատում` գիշերը` +4+7, ցերեկը` +20+24,

Արմավիրում` գիշերը` +4+7, ցերեկը` +20+24,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +9+14, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +4+7, ցերեկը` +20+24, 

Սյունիքի հովիտներում` գիշերը` +5+10, ցերեկը` +20+25, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +16+20, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +4+7, ցերեկը` +22+25: