Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի դատարաններից մեկի դիմաց մարտի 14-ի կեսօրին զինված անձը կրակ է բացել մարդկանց վրա։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ամուսնալուծության հետ կապված դատական գործի համար դատարան եկած երկու խմբի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցներով։ Վիճաբանության մասնակիցներից Ադեմ Չ.-ն ավտոմատ հրազենով կրակ է բացել մյուս խմբի անդամների ուղղությամբ։
Կրակահերթի հետեւանքով տեղում սպանվել են 4 մարդ, երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց։
Ոստիկանության կողմից ձերբակալված Ադեմ Չ.-ն հայտարարել է, թե չի փոշմանել արարքի համար։




























