Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյի նստավայրի սենյակներում եւ մամուլի կենտրոնում սեղաններին անհայտ ծագման Coca-Cola է հայտնաբերվել: Էթիկետի համաձայն՝ ըմպելիքը արտադրված է Վրաստանում՝ «Կոկա կոլա բոթլերս Ջորջիա» ընկերության կողմից:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զարմանք է հայտնել, թե ինչպես է վրացական արտադրության հայտնի ըմպելիքը հայտնվել նախագահի նստավայրում, բայց վստահեցրել է, որ նախագահը դա երբեք չի խմում, հաղորդում է РБК-ն: