Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 14-ին «Նովո-Օգարյովո»-ում ընդունել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասին` ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալուց հետո:

Պաղեստինի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Պուտինին աջակցության համար, երբ որոշվում էր Պաղեստինի հայցի ճակատագիրը ՄԱԿ-ում: Աբբասը Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների հույս է հայտնել: «Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որ դա լինի»,- ընդգծել է Պուտինը:

Երկու առաջնորդների բանակցությունները շարունակվել են շքեղ սեղանի շուրջ: Աբբասին ձկնկիթով բլիթներ են հրամցրել: Այցի շրջանակներում Աբբասը լինելու է նաեւ Կարաչաեւո-Չերկեսիայում: