Հայաստանում 2012թ-ին կայծակի հարվածի 9 դեպք է արձանագրվել 2011թ.` 4-ի, 2010թ-ի`  3-ի համեմատ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով`  2012թ. կայծակի հարվածից զոհվել է 3 մարդ, տուժել է 1-ը:  2011թ-ին զոհվել էր 2,  տուժել` 1 մարդ, 2010 թ-ին զոհվել էր 2 մարդ:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է  հեղեղումների 4 դեպք, ինչը մի քանի անգամ ավելի պակաս է նախորդ տարիների 39 եւ 29  դեպքի դիմաց:  Տուժածներ չեն եղել:

Միաժամանակ, արձանագրվել է սելավային հոսքերի  4 դեպք, 2011թ-ի 10, 2010թ.` 13 դեպքի դիմաց: 2012 թ. ընթացքում  ձնաբքերի թիվն աճել է գրեթե կրկնակի` մեկ զոհով, նախորդ տարվա 41-ի դիմաց:

2012թ. արձանագրվել է  ուժեղ կարկուտի 41 դեպք` 2011թ. 53-ի դիմաց: Տուժածներ չեն եղել: