Այսօր՝ մարտի 14-ին, Բաղդադում, փաստացի միաժամանակ մի քանի պայթյուն է որոտացել: Պայթյուններից երկուսը տեղի են ունեցել արդարադատության նախարարության շենքի մոտ, եւս երկուսը՝ ավտոբուսի կանգառում եւ կառավարության պահպանության շենքի մոտ» Պայթյունների շարքի հետեւանքով զոհերի թիվը կազմել է 22 մարդ, այդ թվում 7 ոստիկան, վիրավորվել է 55 մարդ:
Արդարադատության նախարարության մոտ պայթյուններից անմիջապես հետո շենք են ներխուժել ոստիկանական համազգեստ հագած 6 գրոհայիններ: Շենքի անվտանգության աշխատակիցներն սկսել են տարհանել մարդկանց: Մեկ ժամ անց անվտանգության ուժերը սկսել են շենքի գրոհը, որում թաքնվում էին գրոհայինները: Նրանցից մի քանիսը գործի են գցել իրենց մոտ եղած պայթուցիկ սարքերը, մյուսներն սպանվել են զինվորների կողմից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























