Մարտի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի շուկայի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























