Ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ ՀՀ արդարադատության նախարարության ծառայողները մարտի 14-ին, ժամը 19.10-ին, Արարատի մարզի Դիմիտրով գյուղից բերման են ենթարկել 46-ամյա Արայիկ Հ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Տյումենի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արայիկ Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: