Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 14-ին, ժամը 12.30-ին, Բագրատաշենից բերման է ենթարկվել 38-ամյա Աշոտ Թ.-ն, ով 2012 թ. հունիսի 6-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Աշոտ Թ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




























