Ազատության հրապարակում վրան տեղադրելը ես բոշայություն եմ համարում: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:

Լրագրողի հարցին, թե իր կարծիքով Ազատության հրապարակի ասֆալտը պատմամշակութային արժե՞ք է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տալիս վրան տեղադրել, Իգիթյանն արձագանքեց, որ աուրան, տարածքն է պատմամշակութային արժեք: «Պիոներական ճամբա՞ր է, ի՞նչ է: Ես դա բոշայություն եմ համարում»:

ԱՆա նշեց, որ Րաֆֆի Հովհաննսիյաին հետ մոտ հարբերությունների մեջ է, իսկ քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի տեղադրած վրանն էլ բոմժություն անվանեց: