Սոցիալական գործոնները դառնում են քնի ռեժիմի խախտման պատճառ: Այդ մասին մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:

«Սոցիալական գործոնները, ինչպես սթրեսային եւ դեպրեսիվ իրավիճակները դառնում են անքնության, կիսատ քնելու պատճառ»,- ասել է նա: Ընդ որում մասնագետն ընդգծել է, թե կան քնի խանգարման այլ ձեւեր, օրինակ` քնկոտությունը: «Աշխարհում տարբեր վիճակագրական միջոցառումներ են իրականացնում, որոնց արդյունքում պարզվու է, թե ճանապարհային վթարները տեղի են ունենում քնկոտության պատճառով»,- նկատել է Խաչատրյանը:

Նյարդաբանը, այլ խնդիրների շարքում, նշել է նաեւ լուսնոտությունը: «Շատերը լուսնոտությունը վերագրում են ֆենոմենալ երեւույթների շարքին, բայց դա այդպես չէ: Լուսնոտությունը քնի խանգարման ամենավտանգավոր ձեւերից է, եւ դա լուրջ խնդիր է»,- նկատել է Խաչատրյանը:

Նշենք, որ մարտի 15-ին նշվում է Քնի միջազգային օրը: Առաջին անգամ այն նշվել է 2008թ.: Այն ամեն տարի նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության քնի խնդիրների եւ առողջության շրագրի շրջանակներում: