Քնի ժամանակ խռմփացնելը վկայում է, որ քնած մարդը սրտանոթային հիվանդություն ունի կամ դիաբետիկ է: Այդ մասին մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:

«Ապացուցված է, որ խռմփոցը խոսում է մարդու մոտ առողջական խնդիրների առկայության մասին»,- ընդգծել է նյարդաբանը: Նրա խոսքով, խռմփոցը եւ բարձր երակային ճնշումը կարող են հանգեցնել շնչառության դադարեցման մարդու մոտ, ինչն էլ իր հերթին կնբերի հանկարծամահության: «Հնարավորություն կա վերացնել խռմփոցը` բուժելով դրա պատճառ հիվանդությունները: Կարող են կիրռավել ինչպես դեղամիջոցային, այնպես էլ վիրահատական մեթոդներ»,- ամփոփել է Խաչատրյանը: