Թուրքիայի մայրաքաղաքի Դիքմենի հովիտ կոչվող թաղամասում ճակատամարտ է տեղի ունեցել որոշ տների քանդման համար ժամանած շինարարների եւ թաղամասի բնակիչների միջեւ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի Դիքմենի հովիտ թաղամասում բնակիչները շինարարներին թույլ չեն տվել մոտենալ քանդման ենթակա տներին եւ դիմավորել են զենքերով, մահակներով եւ պայթուցիկ նյութերով։
Տները քանդելու համար թաղամաս եկած շինարարները եւս պատրաստ են եղել դիմադրությանը եւ «հակահարված» են տվել թշնամուն։
Շինարարների եւ բնակչների միջեւ բախման ժամանակ կրակոցներ են հնչել, որի ժամանակ վիրավորվել են «Ջիհան» լրատվական գործակալության թղթակից Էբուբեքիր Աթմաջան եւ Բիլալ Օֆլազը։































