Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ շրջել է շենքում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին եւ աշխատանքային նոր պայմաններին:
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժինը հագեցվել է ժամանակակից տեխնիկայով եւ սարքավորումներով:
Տեղեկացվել է, որ ոստիկանական համակարգում շարունակվում են արդիականացման աշխատանքները: Արդեն իսկ շահագործման են հանձնվել համայնքային ոստիկանության ութ հենակետեր: Առաջիկայում ամբողջովին պատրաստ կլինի նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նոր շենքը:



























