Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղումներ կլինեն միայն կիրակի օրվա երկրորդ կեսին արեւմյտայն շրջաններում եւ երկուշաբթի կանցնեն հանրապետության տարածքի մեծ մասի վրա” Տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 28-33 մ/վրկ: Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը մի փոքր կաճի, սակայն երկուշաբթի կեսօրից կսկսի զգալի ցրտումը:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ կիրակի օրվա երկրորդ կեսին եւ երկուշաբթի օդերեւութաբաննները անձրեւ են կանխատեսում: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, ցերեկը` +23+25:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +2+7, ցերեկը` +10+15,
Կոտայքում` գիշերը` +2+7, ցերեկը` +10+15,
Գեղարքունիքում` գիշերը` +2+7, ցերեկը` +10+15,
Լոռիում` գիշերը` +2+6, ցերեկը` +15+20,
Տավուշում` գիշերը` +5+10, ցերեկը` +20+24,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +10+15,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +9+14, ցերեկը` +20+24,
Արարատում` գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Արմավիրում` գիշերը` +9+14, ցերեկը` +20+25
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +10+15,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +5+10, ցերեկը` +20+25:



























