Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը չի մասնակցի Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին: Մեր տեղեկություններով` երեկ տեղի է ունեցել կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել որեւէ ձեւաչափով չմասնակցել ընտրություններին:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցության առաջարկ էր ստացել «Ժառանգություն» կուսակցությունից, սակայն քննարկումների արդյունքում որոշել է չմասնակցել:



























