«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը, վերլուծելով 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո ընթացող զարգացումները եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նպատակահարմար է համարում Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցությունը` ընդդիմադիր միասնական ճակատով, համախմբված ըմբոստացած ժողովրդի շուրջ` մյուս կողմում թողնելով հանրապետական կուսակցությանն իր կցորդների հետ, ինչը կարող է բերել սահմանադրական կարգի հաստատման, պայքարի նոր փուլի հաջողության:
Մեր տեղեկություններով՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը մասնակցության առաջարկ է ստացել «Ժառանգություն» կուսակցությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ իր տեղեկություններով ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը չի մասնակցի Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին:



























