Մոսկվայի ոստիկանությունը մարտի լույս 15-ի գիշերը ձերբակալել է Պեցո» մականվամբ քրեական հեղինակությանը, որին կասկածում են գործարարի վրա ավազակային հարձակում կազմակերպելու եւ 4,8 միլիոն ռուբլու արժեքավոր իրեր հափշտակելու մեջ:
Նա ձերբակալվել է իր վարձակալած բնակարանից դուրս գալիս:
Ըստ Մոսկվայի ՆԳՆ-ի հաղորդագրության՝ ձերբակալվածը կասկածվում է 2011թ. ապրիլին գործարարի քոթեջի կողոպուտի կազմակերպման մեջ: Այն ժամանակ չարագործն առեւանգել էր Volkswagen Touareg մեքենա, անձնական իրեր, արծաթյա երկու սալիկ եւ ոսկե զարդեր:
Նախկինում քանիցս դատված 61-ամյա Ռեզո Բուխնիկոշվիլիի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «խոշոր չափի կողոպուտ» հոդվածով, որի առավելագույն պատիժն է 15 տարվա ազատազրկումը:




























