Թուրքիայում ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարող Irkçılığa ve Milliyetçiliğe DurDe նախաձեռնությունն այս տարի եւս կազմակերպելու է  1915-ին նահատակված հայերի հիշատակման արարողություններ։

DurDe նախաձեռնության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվել է. «Մոտենում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Dur De նախաձեռնությունը  վերջին երեք տարիներին ապրիլի 24-ին կազմակերպել է սգո միջոցառումներ։ Այս տարի 4-րդ անգամ ապրիլի 24-ին կրկին սգո միջոցառումներ կլինեն։ Այս տարի ապրիլի 24-ին մեզ հետ կլինեն Եվրոպայում ռասիզմի դեմ պայքարող կազմակերպությունների եւ Հայկական  սփյուռքի ներկայացուցիչներ։ Պատրաստությունները շարունակվում են»։