«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում իր ելույթում խոստացել է չգնդակահարել, բայց պատժել Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամներին:
Նրա խոսքով, ՍԴ անդամները, որոնք նախօրեին մերժեցին ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին հայցը, «դավադրության մեջ են մտել սատանայի հետ, վաճառել իրենց հոգին»: Ըստ Փոստանջյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պետք է զբաղվեր ոչ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործընթացում ներգրավված անձանց հաշվարկով` ասելով, թե նրանցից բողոքներ չեն ստացվել, այլ պարտավոր էր հաշվել, թե վերջին տարիների ընթացքում որքան ապօրինի որոշում է կայացրել, որոնք հակասում են հայ ժողովրդի շահերին:
Փոստանջյանը նաեւ նշել է, թե Հարությունյանը զգալիորեն նյարդայնանում էր, երբ լսումների ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները «միջնորդություններ էին ներկայացնում, քանի որ չէր ուզում, որ դրանք հնչեցվեն»:



























