Պակիստանի հյուսիսարեւմտյան Հայբեր-Փախթունխվա նահանգում  ավտոբուսն ընկել է Ինդոս գետը։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 16-ի առավոտյան։ Նվազագույնը 24 մարդ զոհվել է, եւս հինգը՝ տուժել։

Նախնական տվյալով՝ վարորդը շրջադարձ կատարելիս կորցրել է ղեկավարումը, ինչի հետեւանքով ավտոբուսն ընկել է ձորը։

«Բոլոր 24 զոհերը պակիստանցի զինծառայողներ են, մենք փրկարարական գործողություն ենք սկսել եւ բանակին խնդրել ենք  վիրավորների եւ զոհվածների մարմինները օդային ճանապարհով տեղափոխել Ռավալպինդի քաղաք», - ասել է Կոհիստանի իշխանությունների ներկայացուցիչը, գրում է  «ՌԻԱ Նովոստին»։