Մարտի 16-ին, ժամը 07.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՏՍ 672 պետհամարանիշի եւ «ԲՄՎ» մակնիշի 08 ՕՕ 707 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1940 թ. ծնված Է. Խլղաթյանը ստացել է քերծվածքներ. վերջինս հրաժարվել է հետագա բուժօգնությունից: