Գերմանիայի Աախեն քաղաքում ճանապարհային ոստիկանը սխալ կայանման համար տուգանել է ձյունից պատրաստված ավտոմեքենային։ Անհայտ կատակասերները այն թողել էին ճանապարհի կենտրոնում։
Ոստիկանին մոլորեցրել է «Ֆոլքսվագեն Ժուկի» ճշգրիտ կրկնօրինակը։ Բնակիչները պատմել են, որ մանրակրկիտ պատրաստված քանդակը երթեւեկելի հատվածում հայտնվել է գիշերը։ Ոստիկանը մեքենայի վրա տուգանք վճարելու պահանջագիր է թողել, գրում է utro.ru-ն։
Ականատեսներից մեկի խոսքով, մեքենան այնքան իրական տեսք է ունեցել, որ, թվում էր, վրայի ձյունը հեռացնելուց հետո կարելի կլիներ նստել ու վարել։ Ականատեսը հայտնել է, որ ոստիկանը սխալը հասկացել է միայն այն պահին, երբ փորձել է ձյունից մաքրել պետհամարանիշը։




























