Չեչնիայում ընկել է զինծառայողներ տեղափոխող Մի-8 ուղղաթիռը։ Երեք մարդ տեղում մահացել են, եւս մեկը՝ հոսպիտալացվել։

Ողբերգությունը կատարվել է Խանքալա կայանում։ Մի-8-ում «ուժային կառույցներից մեկի» ներկայացուցիչներ են եղել։ Վթարի նախնական պատճառ են նշվում եղանակային անբարենպաստ պայմանները. Վթարի պահին տեսանելիությունը զրոյական է եղել, գրում է «Ինտերֆաքսը»։

Չճշտված տվյալով՝ ուղղաթիռը գետնին բախվելուց հետո բռնկվել է եւ ամբողջությամբ այրվել։ Ավիավթարի վայրում արդեն քննիչներ  եւ փորձագետներ են աշխատում։