Պաղեստինցի բժիշկներին խորապես զարմացրել է այն փաստը, որ կալանավորների կանայք վերջիններից հղիանում էին։ Երկրի իշխանությունները հայտարարում են երկրի բանտերից սերմնահեղուկի զանգվածային արտահոսքի մասին։

Հայտնի չէ, թե դատապարտյալներին ինչպես է հաջողվել ուղարկել սերմնահեղուկը։

Գինեկոլոգներից մեկը պատմել է, որ իրենք մի քանի հանցագործների կանանց օգնել է հղիանալ այն ընթացքում, երբ ամուսինները բազմամյա պատժաչափն էին կրում բանտերում։ Բժիշկը հայտնել է, որ սերմնահեղուկը բերում էին տարբեր տարաներով՝ պլաստմասե բաժակներից մինչեւ շշեր։ Բայց թե ինչպես են դատապարտյալները դրանք փոխանցել, բժիշկը չգիտի, հայտնում «ԻնտերՆովոստին»։

Իշխանությունների համար տվյալ փաստը մեծ հանելուկ է, քանի որ բանտային տեսակցություններից առաջ այցելուները հատուկ ստուգում են անցնում՝ ավելորդ իրերը թողնելով պահարանում։ Բանտարկյալների հետ շփումը կատարվում է հաստ ապակու հետեւից՝ հեռախոսով։ Լրագրողների կարծիքով՝ բանտից սերմնահեղուկի դուրսբերումը կատարվում է բանտի ղեկավարության մասնակցությամբ, սակայն այս պահի դրությամբ դա ապացուցել չի հաջողվել։