Մեքսիկայի հարավային Նաթիվիթաս քաղաքում հրատեխնիկական նյութերով բեռնատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի, 150-ից ավելին տուժել են։ Ավելի վաղ հաղորդվել էր ինը զոհերի մասին։
Եւս չորս մարդ մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Հրավառության նյութերով բեռնված ավտոմեքենան պայթել էր հրապարակում տեղական սրբին նվիրված տոնական կաթոլիկական շքերթի ժամանակ։
Տոնի մասնակիցները հրթիռներ են արձակել, դրանցից մեկն անսպասելի ընկել է հրատեխնիկական նյութերով բեռնատարի վրա։
Այլ տվյալով՝ բենգալյան կրակի բոց է ընկել մեքենայի վրա, հայտնում էՆՏՎ-ն։
Ականատեսները պատմում են, որ մարդկանց ու հագուստի մնացորդները ցաքուցրիվ են եղել հարյուրավոր մետրերում։ Զոհերի թվում կան երեխաներ։ Վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են հիվանդանոց։ Տլասկալա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել։




























