Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի լաբորատորիաներում հավատարմագրված վրացական գինիների բարձր որակը հաստատվել է։ Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի սպառողների ֆեդերացիայի նախագահ, «Ընտրում եմ որակը» ռադիոծրագրի հեղինակ Մադոնա Կոիձեն։
Կոիձեի խոսքով, վրացական ալկոհոլային արտադրության համատեղ ստուգման առաջարկը ստացվել է սպառողների միության միջազգային կոնֆեդերացիայից՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Կոնֆեդերացիան միավորում է 42 առաջատար հասարակական կազմակերպությունների Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից եւ Ուզբեկստանից։
«Առաջիկայում բոլոր կողմերի մասնակցությամբ համատեղ ասուլիս կկայանա, որտեղ կհրապարակվեն թեստավորման արդյունքները», - նշել է Կոիձեն, գրում է «Գռուզիա Online»-ը։
Ռուսաստանում վրացական գնիներն արգելվել էին 2006թ.։ 2013-ի փետրվարի սկզբին վրացական պատվիրակությունն առաջին անգամ այցելել էր Վրաստան։ Փետրվարի 25-ից մարտի 1-ը Ռոսպոտրեբնադզորի փորձագետները գինի եւ հանքային ջուր շշալցնողների առաջին խմբի արտադրանքի ստուգում էին անցկացրել։
Առաջին ստուգման արդյունքում 40 ձեռնարկություններ գինի, կոնյակ եւ հանքային ջուր գրանցելու իրավունք են ստացել։




























