Հարավաֆրիկացի կարդինալ Ուիլֆրիդ Ֆոքս Նապյեն մանկապղծությունը «ոչ թե հանցագործություն, այլ հոգեբանական հիվանդություն» է անվանել։
BBC 5 Live ռադիոկայանին տված հարցազրույցում Դուրբանի արքեպիսկոպոսը կարծիք է արտահայտել, թե փոքր տարիքում սեռական բռնության ենթարկված, իսկ հետո գիտակից տարիքում իրենք նման բան կատարած մարդիկ բժշկական օգնության կարիք ունեն։ «Ի՞նչ են սովորաբար անում խանգարումների դեպքում։ Փորձում են բուժել դրանք», - հայտարարել է Նապյեն։
Կաթոլիկական եկեղեցում մանկապղծության դեպքերի մասին հարցին կարդինալը պատմել է, որ մանկապղծության մեջ մեղադրվող առնվազն երկու հոգեւորականի գիտի, ովքեր իրենք են փոքր տարիքում սեռական բռնության ենթարպկվել։
Մայքլ Ուելշի՝ Հովհաննես Պողոս 2-րդի կենսագրականի հեղինակի խոսքերով` կարդինալ Նապյեյի դիրքորոշումը նման է այն մեկին, որ մի ժամանակ ուներ Բրիտանիայի եւ Միացյալ նահանգների կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը։ Նրա խոսքով, ժամանակին նրանք ենթադրում էին, թե դրա հետ ինչ-որ բան կարել է անել, եւ շատ եպիսկոպոսներ պարզապես հոգեւորականներին այլ աշխատանքի էին նշանակում՝ փորձելով թաքցնել նման հանցագործությունների կատարման փաստը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կաթոլիկ եկեղեցու հոգեւորականի ելույթը խիստ քննադատել են մանկապիղծ հոգեւորականների գործողություններից տուժածները:




























