Ոչ սովորական կողոպուտ է տեղի ունեցել հունական Թեսալիա շրջանի ֆերմերային տնտեսությունում։ Ֆերմերի  բացակայության ժամանակ  նրա ֆերմայում անհայտ մարդիկ գողացել են մեկ տոննա «Ցիպուրո» կոչվող խաղողի օղի։

Կողոպտիչները միաժամանակ տարել են նաեւ 360 լիտր դիզվառելիք, հաղորդում է MIGnews -ը։

Ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանում։

Թեսալիական Տիրնավոս շրջանը  ողջ Հունաստանում հայտնի է իր խաղողի բերքով, այդ թվում նաեւ  հունական ավանդական  «ցիպուրո» կոչվող ըմպելիքով։