Ուզբեկստանի տարածք ներխուժած աֆղանցիները հարձակվել են սահմանապահ ջոկատի վրա եւ փորձել են զենք հափշտակել։ Աֆղանստանի երեք քաղաքացիներ սպանվել են, հայտնել են Ուզբեկստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունից։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ մարտի 14-ին Ուզբեկստանի Արալ-Փայգամբար կղզում ծառայություն անցնող սահմանապահ ջոկատի տարածքում նկատվել են 30-ից ավելի աֆղանցիներ։ Նրանք արհամարհել են տարածքը լքելու օրինական պահանջը, ինչից հետո մոտ 10 սահմանախախտներ զենքի գրավման փորձ են ձեռնարկել։ Բախումների հետեւանքով Աֆղանստանի չորս քաղաքացիներ հրազենային վնասվածք են ստացել, նրանցից երեքը մահացել են։ Մնացած սահմանախախտները թաքնվել են սեփական տարածքում։ հայտնում է NEWSru.com-ը։
Նույն օրը որոշվել է ձերբակալված աֆղանցիներին եւ զոհերի մարմինները հանձնել աֆղանական կողմին, սակայն Աֆղանստանի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են իրենց քաղաքացիներին ընդունելուց։




























