Հորդանանի հարավ-արեւմուտքում ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Ինչպես հաղորդել են վթարային ծառայությունից, զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 32-ը։
Բախվելուց հետո ավտոբուսը, որի մեջ եղել են պաղեստինցի ուխտագնացներ, շրջվել է։ Քաղաքացիական պաշտպանության ներկայացուցչի խոսքով, զոհերի թիվը կարող է աճել, քանի որ պաղեստինցիները լուրջ վնասվածքներ են ստացել։
Ինչպես հաղորդււմ է «ՌԻԱ Նովոստին», ավտոբուսում եղած ուղեւորների ճշգրիտ թիվը չի նշվում։




























