Իսպանացի ատամնաբույժը զայրույթի պոռթկման պահին հաճախորդուհու բոլոր ատամները հանել է։ Բանն այն է, որ տարեց կինը հրաժարվել է վճարել ատամնաբույժի ծառայությունների համար, արդյունքում մնացել է ընդհանրապես առանց ատամների։ Դա տեղի է ունեցել Սարագոսայում։

Ինչպես հայտնի է դարձել, ատամնաբույժն աշխատել է մի քանի ամիս՝ կնոջ շլացուցիչ ժպիտը վերադարձնելու համար։ Սակայն երբ ներկայացրել է հաշիվը,  կինը հրաժարվել է վճարել՝ համարելով, որ իմպլանտները շատ թանկ են նստել իր վրա, եւ աղմուկ է բարձրացրել, հաղորդում է «Արգումենտի.ռու»-ն։ Ատամանաբույժը ուժով հանել է նախկինում իր դրած ատամները։

Ներկայումս անհավասարակշիռ 39-ամյա ատամնաբույժը ձերբակալվել է, նրան իր հաճախորդին դիտավորյալ լուրջ վնասվածքներ հասցնելու մեղադրանք է առաջադրվել եւ դատ է սպասվում։