Եգիպտոսի գյուղերից մեկում երկու երիտասարդների մահացու ծեծի են ենթարկել մոտոռոլեր գողանալու համար: Միջադեպը տեղի է ունեցել Էլ Ղարբիա նահանգի Մահալա գյուղում:

Կատաղած տղամարդկանց ամբոխը գողության մեջ կասկածվողներին գլխիվայր կախել է:  Նրանց ծեծել են այնքան ժամանակ, մինչեւ համոզվել են, որ երիտասարդները մահացել են: Դեպքի վայր ժամանած ոստիկանությանն ամբոխը թույլ չի տվել միջամտել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Թերթը նշում է, որ Եգիպտոսում քաղաքական անկայունությունը բացասական է ազդել անվտանգության վրա, ավելացել է գողությունների եւ թալանների քանակը: