Մարտի 18-ի առավոտվա դրությամբ Հայաստանի  հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարները բաց են երթեւեկության համար:

NEWS.am-ին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ  երկրի որոշ շրջաններում` Ապարանում, Սպիտակում, Արագածում, Արարատում, Հրազդանում, Սեւանում, Դիլիջանում, Աշոցքում ձյուն է տեղում: Թալին-Մաստարա ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Նախարարությունը հիշեցնում է  ձմեռային անվադողերի կիրառման անհրաժեշտության մասին:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի ԱԻ  դեպարտամենտի տեղեկության` Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի երթեւեկությունը բաց է միայն 30 ուղեւորից ոչ ավելի տեղատարողությամբ մեքենաների համար` անվաշղթաների առկայության դեպքում: