Մեծ թատրոնի կոլեկտիվըարհմիութենական կոմիտեի ղեկավար է ընտրել Պավել Դմիտրիչենկոյին, ով մեղադրվում է գլխավոր բալետմեյստեր Սերգեյ Ֆիլինի դեմ հարձակման մեջ: Այդ մասին հայտարարել է բալետմեյստեր Նիկոլայ Ցիսկարիձեն Թինա Կանդելակիի եւ Մարգարիտա Սիմոնյանի «Երկաթե լեդի» հաղորդաշարի ընթացքում:
Դմիտրիչենկոյից առաջ արհկոմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Ֆիլինը: Ցիսկարիձեն հայտնել է, որ Մեծ թատրոնի արտիստները երկու տարի փորձում էին ասնել գեղղեկի հանմանը, սակայն ամեն անգամ նրանց արգելում էին:
Պարողի խոսքով, Ֆիլինն ու Դմիտրիչենկոն բազմաթիվ կոնֆլիկտներ են ունեցել, քանի որ «Սերգեյն իրեն անարդար էր պահում արտիստների նկատմամբ»: Ըստ Ցիսկարիձեի, Դմիտրիչենկոն հեղինակություն է թատրոնի արտիստների շրջանում: Նա նաեւ նշել է, թե իրենք չեն հավատում, որ Ֆիլինը լուրջ այրվածքներ է ստացել հարձակման արդյունքում:
Հիշեցնենք, որ Սերգեյ ՖԻլինի դեմ հարձակումը տեղի էր ունեցել հունվարի 17-ին գիշերը, նրա դեմքին ծծմբաթթու էին լցրել: Ներկայումս Ֆիլինը բուժվում է գերմանական Աախենում: Հանցագործության կասկածանքով ձերբակալվել է երեք մարդ, այդ թվում մենապարող Պավել Դմիտրիչենկոն:



























