Մարտի 18-ին,  ժամը 00.05-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մարտունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել Լիճք  գյուղի 17-ամյա մի բնակչուհի:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ պարզել է, որ նա  թունավորվել է մարտի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, տան լոգարանում առաջացած շմոլ գազից:

Կատարվում է հետաքննություն: