Հայ հեղափոխական դաշնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նա նշեց, որ ցուցակը ղեկավարելու է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ-ն դեռ չի հրապարակում ամբողջական ցուցակը, երբ վերջնական ցանկը ունենան՝ կհրապարակեն: «Ցանկը պատրաստ է, որոշ տեխնիկական հարցեր կան, ինչ-ինչ տեղաշարժեր են հնարավոր»,- ասաց Արսեն Համբարձումյանը` հավելելով, որ մարտի 21-ին ցուցակը կներկայացնեն ԿԸՀ:
Հարցին, թե ինչո՞ւ չկայացավ ընդդիմադիր միասնական ճակատով հանդես գալու նախաձեռնությունը, Արսեն Համբարձումյանը պատասխանեց, որ մոտեցումների տարբերություն կար:




























