Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Կարապետյանի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով՝ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի կինոլոգիական խումբը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 17-ին, ժամը 17.25-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները, չտալով արդյունք, դադարեցվել են:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին, ժամը 02.35-ին ահազանգ էր ստացվել, որ մարտի 16-ին ժամը 09.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Կարապետյանը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:




























