Մարտի 16-19-ին Մոսկվայում տեղի է ունենում «Intourmarket» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին Հայաստանը ներկայացնում են հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները: Ցուցահանդեսն իրականացվում է ՌԴ կառավարության, Զբոսաշրջության զարգացման դաշնային գործակալության եւ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից:

Հայաստանը «Intourmarket» ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Հայաստանի մասնակցության ապահովումը նպատակամղված է խթանել Հայաստանի զբոսաշրջային իմիջը ռուսաստանյան տարածաշրջաններում, ինչպես նաեւ նպաստել Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների եւ թիրախային այդ շուկաներում գործող ռուսական զբոսաշրջային ընկերությունների միջեւ գործընկերային կապերի հաստատմանը:

Ցուցահանդեսին այս տարի նախատեսվում է 143 երկրների շուրջ 1400 ընկերությունների, 80 հազար այցելուի եւ 300 լրագրողի մասնակցություն: