Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կազմակերպում է հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Քննարկվող հիմնական թեմաները վերաբերելու են գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներին, (գովազդում գերադրական աստիճանի կիրառում,անչափահասների կերպարների օգտագործում եւ այլն):

Գործարարներից ստացված դժգոհությունների հիման վրա կքննարկվեն նաեւ կեղծ եւ չլիցենզավորված  ապրանքների շրջանառության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ հարցեր:

Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի հետ համատեղ, ներկա կլինեն մեր երկրում գործող մոտ 30 ընկերությունների ղեկավարներ:

Հանդիպումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 11-ին  Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակում՝ Գ.Լուսավորիչ փող.  9, 6-րդ հարկ հասցեով: