United Airlines ավիաընկերությունը սխալմամբ շանն ուղարկել է Իռլանդիա՝ Արիզոնայի փոխարեն, ուր մեկնում էին նրա տերերը:
Միջադեպը կատարվել է Նյու Յորքից Արիզոնա ժամանող ընտանիքի հետ: Հենդրիքս անվամբ իրենց սպանիելին ընտանիքն առանձին չվերթով էր ուղարկել: Շանը սխալմամբ Իռլանդիա էին ուղարկել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով ABC News-ին:
Ավիաընկերությունը պարտավորվել է կերակրել, զբոսանքի տանել եւ լողացնել շանը, ինչպես նաեւ նրան ճիշտ չվերթով ուղարկել: Շանը վերադարձրել են Նյու Յորք նահանգ, որտեղից էլ` Արիզոնա:
Որպես փոխհատուցում United Airlines-ը ընտանիքն է վերադարձրել շան անհաջող թռիչքի գումարը: Միջին հաշվով Հենդրիքսի նման կենդանու տեղափոխումը կազմում է 125 դոլար:




























