Ազգային ժողով կներկայացվի 2012թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքի մասին հաղորդագրություն: Այդ մասին այսօր՝ մարտի 18-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ըստ Մուկուչյանի`փաստաթուղթը կազմված է մի քանի մասերից` ընդհանուր կազմակերպական աշխատանքներ եւ առաջարկություններ: «Առաջարկություններից մեկը վերաբերում է նախընտրական հիմնադրամների ձեւավորմանը, առաջարկում ենք նաեւ ընդհանրապես թանաք չօգտագործել քվեարկության ժամանակ, այսինքն ընդհանրապես կնիքներ չդնել անձնագրերում, քանի որ դա ավելորդ ինստիտուտ է: Նաեւ առաջարկում ենք որոշ փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում՝ համաձայն որոնց, եթե ընտրակաշառք ստացած քաղաքացին իրավապահ մարմիններին տեղեկատվություն տրամադրի, կազատվի պատասխանատվությունից»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am