Գիշերը ամերիկյան Բրիջպորտ քաղաքի փողոցներում մերկ առեւագնչի են նկատել` երեխան ձեռքին: Շնորհիվ տեսադիտման համակարգերի, ոստիկանությանը հաջողվել է պարզել խորհրդավոր առեւանգչի ինքնությունը:

Տղամարդը Սանթոս Ռոդրիգեսն է: Նա երեկույթից հետո տուն է եկել եւ բուռն վեճ սկսել ընկերուհու հետ: բանը հասել է ծեծկռտուքին: Դրանից հետո նա երեխային խլել է մանեժից ու փախուստի դիմել, հաղորդում է Life News-ը:

Դատելով տեսագրությունից, առավոտյան ժամը 4-ի սահմաններում նա դուրս է եկել տնից, հանել եւ դեն նետել երեխայի տակդիրը, ու վազել լիցքավորման կայանի ուղղությամբ: Ոստիկանությունը ձերբակալել եւ միանգամից երեք մեղադրանք է առաջադրել նրան` «Առեւանգում», «Երեխայի հետ անզգույշ վերաբերմունք» եւ «Խուլիգանություն»: