Հնդկական Մադհյա-Պրադեշ նահանգի վեց բնակիչներ մարտի 18-ին կանգնել են դատարանի առջեւ` Շվեյցարիայից ժամանած զբոսաշրջիկի խմբակային բռնաբարության մեղադրանքով: Նրանք ընդունել են իրենց մեղքը: Մեղադրյալներից ոչ ոք նախկինում դատված չի եղել:
Նշենք, որ 39-ամյա կինն ու նրա ամուսինը, հեծանիվներով գնում էին Թաջ-Մահալ: Նրանք գիշերը վրան են խփել Դաթիայի շրջանում: Նրանց վրա վեց մարդ է հարձակվել, որոնցից չորսը բռնաբարել են շվեյցարացի կնոջը, իսկ երկուսը բռնել են ամուսնուն: Ինչպես հայտնել է Հնդկաստանում Շվեյցարիայի դեսպանատունը, կինն ու տղամարդը ներկայումս գտնվում են «շոկի մեջ եւ ուշքի են գալիս»:
«ՌԻԱ Նովոստին» հայտնել է, թե Մադհյա-Պրադեշի խորհրդարանի պագամավորները խաղաղ երթ են անցկացրել` պահանջելով նահանգի ներքին գործերի նախարար Ումա Շանկար Գուպտաիի հրաժարականը: Վերջինս հայտարարել էր, թե միջադեպի մեջ «մեծ մասամբ մեղավոր են զբոսաշրջիկները, որոնք ոստիկանությանը չէին հայտնել իրենց գտնվելու վայրի մասին»:




























